Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2020 : 18-22

Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը (տեսանյութ)

 

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Երևանի մանկատներից մեկում երեխաներին պարբերաբար բռնության ենթարկելու դեպքը: ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Դրանից բացի, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 25682անգամ
Վերջին լուրեր