23 / Սեպտեմբեր / 2020 : 12-35

Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյանը ժամանեց Սահմանադրական դատարան

Քիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Լրագրողների հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՝ ոչ, կա՞ արդյոք թեկնածու, ով իր սրտով է, Թովմասյանը պատասխանեց. «Ինչու եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամբողջը: Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ինքը նորընտիր դատավորների մասին, արդյո՞ք լուծվել է սահմանադրական ճգնաժամը, Թովմասյանն ասաց, որ պատասխան չունի:

Դիտվել է 13229անգամ
Վերջին լուրեր