ՍԴ նիստը կշարունակվի վաղը. նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից

ՍԴ աշխատակարգային նիստը ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ yelaket.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նա ասաց, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից. «Ըստ էության՝ ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ ՍԴ նախագահի եւ փոխնախագահի ընտրությանը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր»։
Ավելի վաղ հայտնվել էր, որ այսօր ՍԴ-ն նախագահ է ընտրում:
Էդգար Շաթիրյանն ասաց, որ ՍԴ 9 դատավորներն էլ աշխատակարգային նիստին ներկա էին։
Շաթիրյանը հայտնել է, որ նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից: