24 / Սեպտեմբեր / 2020 : 16-55

ՍԴ դատավորի 2 թեկնածու է առաջադրվել․ Արևիկ Պետրոսյան

Այս պահին արդեն անցում ենք կատարել թեկնածուների քննարկմանը: ՍԴ դատավորի 2 թեկնածու է առաջադրվել, որից մեկին առաջադրել են, իսկ մյուսը ինքնառաջադրվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Արևիկ Պետրոսյանը չնշեց, թե ովքեր են թեկնածուները, իսկ հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանը ինքնառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, նա պատասխանել է՝ մասամբ է ճիշտ:

Արևիկ Պետրոսյանն ասաց, որ եթե իրեն առաջադրեն թեկնածու, նա ինքնաբացարկ կհայտնի։ 

Արևիկ Պետրոսյանը չբացառեց, որ այսօր նաև քվեարկություն կլինի:

Դիտվել է 18057անգամ
Վերջին լուրեր