Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Սեպտեմբեր / 2020 : 17-46

ԳԹԿ-ն դիմորդներին կվերադարձնի քննությունների համար մուծված գումարը

2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։

Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ Հայաստանբանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին: Ուստի տեղեկացնում ենք, որ բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված գումարները դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/: Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:

Խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել ԳԹԿ՝ 57 63 37, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected] :

Դիտվել է 19262անգամ
Վերջին լուրեր