24 / Սեպտեմբեր / 2020 : 19-11

Հայտնի է ՍԴ նախագահի միակ թեկնածուի անունը. Քվեարկությունը կլինի վաղը

Քիչ առաջ ավարտվեց ՍԴ նիստը, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր: Դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ միակ թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, մեկ այլ դատավոր՝ Աշոտ Խաչատյանը, հետ է վերցրել իր թեկնածությունը՝ ինքնաբացարկ հայտնել՝  պարզաբանելով, որ չի ցանկանում:

Այսպիսով, կա ՍԴ նախագահի մեկ թեկնածու: Քվեարկությունը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 25-ին:

Դիտվել է 20025անգամ
Վերջին լուրեր