25 / Սեպտեմբեր / 2020 : 20-31

Քանի որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել կլինեն նոր ընտրություններ, նոր առաջադրումներ. Շաթիրյան

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր եւ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ չնշելով թե կոնկրետ քանի ձայն է ստացել Խունդկարյանը:

Նշենք, որ անհրաժետ էր ստանալ 9 դատավորներից 5-ի կողմ ձայները:

Շաթիրյանը տեղեկացրեց, որ սահմանված ժամկետներում կկազմակերպվել ՍԴ նախագահի նոր ընտրություններ.

«Բնականաբար, կլինեն նոր առաջադրումներ: Քանի որ օրակարգում կա նաեւ ՍԴ փոխնախագահի ընտրություն, այս աշխատակարգային նիստն ընդմիջվեց մինչեւ երկուշաբթի ժամը 11-ը»:

Դիտվել է 5617անգամ
Վերջին լուրեր