26 / Սեպտեմբեր / 2020 : 20-00

Կաթողիկոսը մեկնել է Իտալիա. նա կհանդիպի Հռոմի պապին

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Դիտվել է 1475անգամ
Վերջին լուրեր