Սպասվում են տեղումներ․ ձյուն է գալու
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 10-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։