09 / Ապրիլ / 2020 : 09-42

Սպասվում են տեղումներ․ ձյուն է գալու

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 10-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝  3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Դիտվել է 9773անգամ
Վերջին լուրեր