Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունվար / 2020 : 15-58

Շամշադինում կայացավ մեղրի եւ հատապտուղների փառատոնը

 

 Փառատոնն արդեն 8-րդ տարին է, ինչ համախմբում է Բերդի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներին:

Մասնակիցներն այցելուներին ներկայացրին տարածաշրջանի մեղրն ու Տավուշի անտառներից հավաքած հատապտուղները՝ մոռ, մոշ, հապալաս, խոտաբույսեր և ձեռագործ աշխատանքներ։

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։

Բերդում էին նաև ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

 

Փառատոնի երկու օրերին ելույթներով և կատարումներով հանդես եկան «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ ավանդական «Ջազը սահմանին» համերգային ծրագրով, Ռուբեն Հախվերդյանը, ասմունքի վարպետ Սիմոն Եսայանը, պարային խմբեր և անհատ կատարողներ՝ Բերդից, համայնքի տարբեր բնակավայրերից, Իջևանից, Դիլիջանից և Նոյեմբերյանից: Այնուհետև վրանային ավանում տեղի ունեցավ կիթառի երեկո՝ Բարդերի մասնակցությամբ։

Author's cover photo
Ամսաթիվ 21 / Հունվար / 2020 : 15-58
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 9634անգամ
Վերջին լուրեր