2020 թվականի գլխավոր թրենդները

Նյու Յորքի, Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթները կայացան և եկել է ժամանակը`ամփոփելու, թե որ հագուստներն են լինելու նորաձև 2020 թվականին:
Զարմանալի է, բայց հաջորդ գարնանը նորաձևությունից չեն հեռանա կաշվե, նեոնե, փետրավոր զգեստները, որոնք կհամադրվեն մի շարք հետաքրքիր բաղադրիչներով:
Ինչպես հայտնում է Vogue-ը՝ Էրդեմ Մորալիոգլուն, Դեմնա Գվասալիան, Ջոնաթան Անդերոսնը և այլ հայտնի դիզայներներ կարողացել են ստանալ նորաձևության ու պատմության հետաքրքիր սինթեզը՝ ոգեշնչվելով 16-րդ , 17-րդ, 20-րդ դարի ոճով:

Ստորև ձեզ կներկայացնենք 2020 թվականի հիմնական թրենդները:
Նորաձև են դառնալու պատմական զգեստները՝ տուրնյուրներով (բարձիկներով) և կրինոլիններով (օղակներով): Այսինքն՝ երեկույթների ժամանակ հագնվելու ենք Մարիա-Անտուանետայի ոճով:


Սպորտային վերնաշապիկները վերադառնում են պահարաններ՝ իրենց բոլոր հնարավոր տարբերակներով:

Հաջորդ ամռանը դիզայներները խորհուրդ են տալիս կրել ջինսե բաճկոններ և ջինսե տաբատներ:


Երեկոյան զգեստների մեջ դրամատիզմն այս անգամ բավականին շատ է: Եթե գալիք գարնանը և ամռանը որևէ երեկույթի գնանք, ապա նախապատվությունն անպատճառ տվեք կարմիր գույնի և դրա տարբեր երանգների զգեստներին:


«101 դալմանտիններ» ֆիլմի հերոսուհի Ստերվելա դե Վիլի սիրած վանդակավոր պրինտը գալիք տարում դառնալու է նորաձևության գլխավոր թրենդներից մեկը:

Լայն թևերով հագուստները մեզ հետ կմնան դեռ մի քանի սեզոն։


Մինիմալիստների համար յուրահատուկ առաջարկ կա: Հատուկ նրանք, ովքեր չեն սիրում հագուստի մեջ որևէ ավելորդություն, կարող են ավելի օրիգինալ երևալ կապույտի երանգների շնորհիվ:


Գայթակղիչ ուսուցչուհու դերում լինելու ձեր երազանքը շատ շուտով իրականություն կդառնա: Max Mara, Miu Miu նորաձևության կենտրոնները խորհուրդ են տալիս մի քանի ամսից հենց այսպես հագնվել:

Կարճ կիսաշրջազգեստներին ու շորտերին գալիս են փոխարինելու դենիմե կիսաշրջազգեստները՝ ծնկից ներքև և լայն բացվածքով:

Երեկոյան տեսքի մեկ այլ նորույթ են «ալկոհոլային շապիկները», որոնք համատեղելու ենք առավել էլեգանտ երկար կիսաշրջազգեստներով կամ տոնական լայն տաբատով:

