09 / Ապրիլ / 2020 : 21-45

2020-Ի ԳՈՒՅՆԵՐԸ, ՈՃԵՐՆ ՈՒ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ
 
 
 

Ինչ գույներ, սիլուետներ, աքսեսուարներ նորաձև կլինի նոր՝ Սպիտակ առնետի տարում։
Բայց նախ՝ 2019թ․տարվա արդյունքները, վերհիշում ենք, թե ինչն էր նորաձև անցնող տարում և ինչ ակտուալ կմնա նաև 2020-ին։

Գլխավոր թրենդերը, որոնք մեզ հետ կտանենք նաև 2020 թվական։ Քանի որ 2019-ը համարձակորեն կարելի է կոչել նորաձևության մեջ կարոտախտի տարի, պատահական չէ, որ պոդիում վերադարձան 90-ականների, 80-ականների ու 70-ականների թրենդերը, իսկ առամատիկ ֆեյշնիոստները՝ Ռիհաննան, Հադիդ քույրերը և Քարդաշյան-Ջեներ զույգը հանրայնացնում էին այս ամենը, կարող ենք ասել, թե մոսկովյան դիզայները որոնք են համարում 2020-ի Գարուն -ամառվա 5 առանցքային թրենդերը։

«Հեծանվորդի»․ երբ առաջին անգամ այս ոճում հայտնվեց Քիմ Քարդաշյանը, շատ քննադատներ աստղի այս կերպավորումը լուրջ չընդունեցին։ Բայց շատերը, անգամ չնկատելով, դարձան այդ թրենդի ջերմեռանդ հետևորդներ։ Այս հագուստը շրջանառության մեջ մտավ ինչպես ամենօրյա, այնպես էլ հանդեսային ոճերում։ Նորաձևության սիրահարները այն համակցում են ծավալուն պիջակների ու օվերսայզ պիջակների հետ, բայց չեն մոռանում նաև բարձրակրունկ կոշիկների մասին։

Այնպես որ, «միլիթարի» ոճի կաշվե ժակետը, սև հեծանվորդային տաբատը գարնան սկզբի ամիսների համար լավագույն լուծումն է։  Իրանն ընդգծելու համար անպայման դրանք պետք է համադրվեն կաշվե գոտու, և բարձրակրունկ կոշիկների կամ մյուլիների հետ։

Իսկ ֆրանսուհիները մեզ սովերեցնում են, թե ինչպես կարելի է համադրել սպորտային կարճ կիսատաբատները պիջակի ու բերետի հետ։ Այս «լուքը» գերնորաձև դարձնելու համար կարելի է ավելացնել այս գարնանն աներևակայելի ճանաչում ստացած Մերի Ջեյնի կոշիկները։

Թրենդերի թվում են նաև՝ 70-ականների ոճ։ Եթե 2019-ին նորաձևության գագաթնակետը 80-ականների ոճն էր, ապա հիմա այս աշխարհ են ներխուժել 70-ականները։ Այս ուրվագծերում հիմնական շեշտադրումը հարմարավետությունն  է։ Սրանք «կլյոշ» են՝ ներքևում լայնացող ձևածքով շալվարներ ու ժիլետներ, խոշոր վելվետյա գործվածք, «վադալազները»։

90-ականներ և գրանժ։ 70-ականների կոմֆորտին չի զիջում 90-ականների ըմբոստ ոգին։ Դիզայներների կարծիքով՝ գրանժի անփույթ ոճը հատկապես երիտասարդության սրտով կլինի։ Իսկ սա պատռված տաբատներ են, մի քիչ անփույթ դիմահարդարում և սանրվածք։

Բնապահպանական շեշտադրում։ Նորաձևության շատ տներ անդրադարձել են շրջակա միջավայրի պահպանության խնդրին և իրենց հավաքածուները մտցրել են  մշակված նյութերով հագուստներ։ Ցուցադրություններում գերակայում է արհեստական մորթին՝ կերպավորված 70-ականների զանգվածեղ գունավոր մուշտակներում։

Կաշի․ կաշվե հագուստի թրենդը նորաձև է քան երբևէ, հատկապես եթե դա վերաբերում է զգեստներին։ Պետք է նկատել՝պարտադիր չէ, որ այն լինի բնական և անպայման՝սև։

Այս տարի նորաձևություն է վերադարձել  այսպես ասած՝ սպիտակեղենային ոճը, որը մի քանի տարի առաջ բավականին տարածված էր։ Սա հարմար է տարբեր զգեստների, բլուզների ու պիժամայի նմանվող կոմպլեկտների համար։ Այստեղ գերիշխում  են մետաքսն ու նրբահյուսվածքը։

Ազատ տաբատներ։ Անասելի հարմարավետ տարբերակ, որը կարող է ներմուծվել նաև գործնական ոճ, ինչպես լրիվ տեղավորվել ազատ և սպորտային ոճում։ Սիլոիտներից նորաձև են համարվում մեծ արտաքին գրպաններն ու բարձր ուսերը։
 
Օվերսայզ կոստյումներ․ հարմար, հարմարավետ հագուստ, որն առաջին հայացքից շատ դժվար է տարորոշվում կանացի ու տղամարդկայինի։ Սա կարող է դառնալ յուրաքանչյուրի պահարանի գաղտնի զենքը։

 

Դիտվել է 11447անգամ
Վերջին լուրեր