Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2020 : 21-00

 ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը չեղարկելու դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ այդ երկրի կառավարության դիմումը։

Այս մասին ՄԻԵԴ-ը  հաղորդագրություն է տարածել:

Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:  

 Հիշեցնենք՝ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ։

Դիտվել է 29479անգամ
Վերջին լուրեր