15 / Հոկտեմբեր / 2020 : 00-07

 Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ-ն` Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի մասին

Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ: Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Աննա Նաղդալյանը:

Դիտվել է 17337անգամ
Վերջին լուրեր