Սա առաջին անգամ չէ. Մնացականյանը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին
Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը ի ցույց է դնում բարբարոսության խորությունը, որի հետ գործ ունենք՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության դեպքին:
«Սա առաջին անգամ չէ, սա նորություն չէ և ուղղակի ի ցույց է դնում, որ մենք պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար: Եվ որևէ բան մեզ հետ չի պահելու այդ առումով: Եվ նորից ուզում եմ խոնարհվել բոլոր խիզախների առաջ, ովքեր հիմա կռվում են դրա համար:
Մեր գործն է լինելու միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ի ցույց դնելու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ, ինչ երևույթի մենք գործ ունենք: Ցանկացած քաղաքակիրթ նորմ ենթարկվում է ուղղակի ջախջախման, սա է այս խնդրի էությունը»,- նշեց Մնացականյանը: