18 / Հոկտեմբեր / 2020 : 15-28

Սեփական հանձնառություններն անտեսելը ի ցույց է դնում Բաքվի  կոռումպացված ռեժիմի գործելաոճը․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական զինադադարի հաստատմանը, որը պետք է գործեր կեսգիշերից։

«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,-գրել է նա։

Դիտվել է 15489անգամ
Վերջին լուրեր