20 / Հոկտեմբեր / 2020 : 14-26

 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Դիտվել է 26289անգամ
Վերջին լուրեր