21 / Հոկտեմբեր / 2020 : 12-23

«Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետեւանքներն ապագայում են երեւալու»․ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

Իրանում ՀՀ դեսպանությունը հատված է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից «Իրան» օրաթերթին:

«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսեւորել լուրջ հակազդեցություն:

Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետեւանքներն ապագայում են երեւալու:

Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 18043անգամ
Վերջին լուրեր