Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2020 : 18-15

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

 

Քիչ առաջ դատարանը որոշեց ազատ արձակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ փոխելով վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց: 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին

Նշենք, որ Ծառուկյանի պաշտպանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

Դիտվել է 26639անգամ
Վերջին լուրեր