29 / Հոկտեմբեր / 2020 : 11-51

Հորդորս այդ գրառումների հեղինակներին (հատկապես արական սեռի)՝ երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով. Սենոր Հասրաթյան

«...Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է: Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է...

Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում... Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից: Իսկ այդպիսի «ռոմանտիկների», ցավոք, այս օրերի ընթացքում, կարծես թե հաճախ եմ հանդիպում սոցցանցերում...

Հորդորս այդ գրառումների հեղինակներին (հատկապես արական սեռի)՝ երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով ու փորձեք ոչ թե մարտադաշտից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ձեր գրասենյակների պատուհաններից, այլ Հայրենիքը պահող զինվորի կամ աշխարհազորայինի դիտակետից նայել պատերազմի աչքերին:

Հիշեք, երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն. անգամ եթե դա արվում է «ազնիվ» մղումներով, կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա:

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան

Դիտվել է 167661անգամ
Վերջին լուրեր