22 / Հունվար / 2020 : 15-40

Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով

 

Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է  Արցախի երիտասարդ  գիտնականների  միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը

«Գիտության  դիվանագիտություն  ծրագրի մասին  մոտ  մեկ տարի առաջ  էի  տեղեկացել, ինձ  խորհուրդ  էին տվել, որ կարող եմ  այս ծրագրին  մասնակցել ։ Հետաքրքրվեցի  և որոշակի նյութեր  գտնվեցին,  որից հետո 2019թ-ի հոկտեմբերին հայտ էի ներկայացրել  և Հայաստանում  Հնդկաստանի դեսպանությունից հրավիրեցին  հարցազրույցի, այնուհետև  պաշտոնական հրավեր ստացա,  որ ընտրվել եմ  և  կարող եմ  մասնակցել ծրագրին 2020 թվականի հունվարին։ Նախ,  ուզում եմ  ասել  այն, ինչ  կարող ենք հրապարակել և այն` ինչը  հրապարակման ենթակա  չէ․  Գիտության դիվանագիտություն ծրագիրն  ինձ տվեց  գիտելիքներ,  երկրորդ կապեր և երրորդ հմտություններ տվյալ ոլորտի հետ կապված»,-անդրադառնալով Հնդկաստանում կայացած «Գիտության դիվանագիտություն» դասընթացին՝ ընդգծեց մեր զրուցակիցը։

Մեր կազմակերպությունը,  որի 5-ամյակը նշել ենք վերջերս,  Արցախում  միակ կազմակերպությունն է, որ իր  առաքելությունը դրել է հետևյալ կերպ՝  գիտության  դիվանագիտության միջոցով  Արցախը ճանաչելի դարձնել  աշխարհում։

Մեր  երեք հաջողված  նախագծերը՝ ամենամյա գիտաժողովներ, «Արցախի էելկտրոնային  գրադարան»,  և  «Գիտական Արցախ» պարբերականը բոլորը տեղավորում են այս  փիլիսոփայության մեջ։ Որպես կազմակերպության  պատասխանատու  ուզում էի  իմանալ  աշխարհում  զարգացման ինչ  միտումներ կան  և ինչ ուղղությամբ  պետք է գնանք,  որտեղ են մեր թերացումները կամ  այն ուղղությունները,  որոնք  ենթակա  են  կատարելագործման, և այս  առումով  շատ  մեծ հնարավորություն տվեց իրականում դասընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2020 : 15-40
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 48557անգամ
Վերջին լուրեր