29 / Հոկտեմբեր / 2020 : 17-45

Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա նշել է՝ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, և այստեղ հեշտ որոշումներ չկան. շատ բարդ հանգույց է,-փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը նշել է, որ երբ սկսվեց ղարաբաղյան առաջին հակամարտությունը, Խորհրդային Միության ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար.

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի ՝ շահերի հավասարակշռություն»,- ասել է նա:

ՌԴ նախագահի խոսքով՝ ԼՂ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Դիտվել է 174854անգամ
Վերջին լուրեր