Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2020 : 21-11

Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը
 

Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետք է հետաձգվի առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)  խորհրդի արտահերթ նիստին հայտարարել է պետքարտուղար, ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում ենք, որ շեմերի փոփոխման հարցը չարժե քննարկել առնվազն մինչեւ հաջորդ տարվա կեսը եւ հնարավոր է` ավելի երկար: Այժմ մեզ համար ամենակարեւոր խնդիրը անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն է` միջսահմանային առցանց առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար»,- ասել է փոխնախարարը, որին մեջբերում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

 
Առաջարկվում է նաեւ առցանց առեւտրի օպերատորի ինստիտուտ ստեղծել, որը ինքնուրույն կհայտարարագրի ապրանքները եւ մաքսատուրքեր կվճարի գնորդի փոխարեն: Սա էապես կարագացնի մաքսային վարչարարությունը եւ կպարզեցնի ընթացակարգերն առցանց առեւտրի շրջանակներում:

Ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսում է քննարկել միջազգային էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անձնական օգտագործման ապրանքների` առանց մաքսատուրքերի ներմուծման հարցերի կանոնակարգման մոտեցումները, ինչպես նաեւ` ԵԱՏՄ պետությունների միջեւ ազգային արժույթներով ներմուծման մաքսատուրքերի վճարման վերաբերյալ ԵԶԲ նախաձեռնությունը:

 

Դիտվել է 30670անգամ
Վերջին լուրեր