30 / Հոկտեմբեր / 2020 : 10-11

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Արման Թաթոյան

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական կողմն այսօր հրաժարվել է ընդունել 84-ամյա քաղաքացիական անձին, այս պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ 

Դիտվել է 52706անգամ
Վերջին լուրեր