Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2020 : 13-02

Ովքեր են կորոնավիրուսից մահացածները

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մահեից մեկի մասին երեկ նշել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան

Դիտվել է 5228անգամ
Վերջին լուրեր