31 / Մարտ / 2020 : 07-00

Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան

 

 

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Կտրվի հավելյալ տեղեկություն»,– գրել է նա:

Նշենք, որ երեխան վիրավորվել է մարտի 30–ին գյուղի ուղղությամբ գնդակոծության ժամանակ։ Երեխան այդ պահին եղել է պատշգամբում։

Դիտվել է 35579անգամ
Վերջին լուրեր