Էն որ գերագույնը ժպտալով ասումա՝ եկեք Շուշին պաշտպանենք, դա նշանակումա, որ ինքը կամ արդեն շատ լավ գիտի ոնցա պաշտպանելու
Էն որ գերագույնը ժպտալով ասումա՝ եկեք Շուշին պաշտպանենք, դա նշանակումա, որ ինքը կամ արդեն շատ լավ գիտի ոնցա պաշտպանելու կամ արդեն պաշտպանել ու սատկացրելա ու կոչով ուղղակի երազախաբա անում Ալիևի ապագա թվիթները, քանի որ նման օպերացիաները ահաբեկիչ-սուլթանին չեն զեկուցվում:
Չենք տա մենք Շուշին ու Արցախի մյուս ամեն միլիմետրերը, մենք կփոխենք մեր մարտավարությունը, մենք կդիրքավորվենք, մենք անակնկալ կնահանջենք , որ ավելի մեծ ուժով հարձակվենք, մենք առավել դաժան կլինենք մեր տուն զենքով ոտք դնողների հետ, բայց չենք թողի որևէ հատված անպաշտպան մնա:
Մենք հավատում ենք մեր բանակին, մեր գեներալներին, հրամանատարներին, մեր հին և նոր հերոսներին, երկու պետությունների գերագույն հրամանատարներին ու բոլոր նրանց, ովքեր անկեղծ անհանգստանում են Արցախի համար ու այդ պատճառով մի կողմ են դրել ամեն ինչ ու միահամուռ պայքարում են հաղթանակի համար:
Մեր բանակը մեր փրկության միակ երաշխավորն է, մեր պայքարի միակ սիմվոլը:
Աշոտ Ասատրյան