Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Ադրբեջանական բանակի զինծառայողները, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել են Արցախի Բերձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից: yelaket.am-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից»,- նշված է հրապարակման մեջ:
Արցախի առանձին հատվածներում շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։
«Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշում է տեղեկատվական շտաբը: