Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու մասին տեղեկությունը. (Տեսանյութ)
Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր և միջոցներ կիրառելու մասին տեղեկությունը: Այս մասինմամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ուսումնասիրում ենք ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Ադրբեջանի զինված ուժերը սկսել է կիրառել ֆոսֆորային արկեր: Նմանատիպ արկերի կիրառման վերաբերյալ նաև տեսանյութ է տարածվել:
Դիտեք տեսանյութը։