23 / Հունվար / 2020 : 10-50

Տավուշի «պայթյունի ձայնը» զորավարժությունների հետևանք է  

«Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա», ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին: 

 

«Այսօր Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել` 100 զինվորների մասնակցությամբ: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլև՝ Լոռիում: Հավանաբար թռիքչների աղմուկն է եղել»,- նշեց նա:

Զորավարժությանը մասնակցել են Էրեբունու ռազմաբազայի երիտասարդ օդաչուները:   

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունվար / 2020 : 10-50
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 95610անգամ
Վերջին լուրեր