30 / Հունվար / 2020 : 13-52

«Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի»․ Հայկ Չոբանյան

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանման ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019թ․ ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփիչ նիստը, որը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նիստին մասնակցել են փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության պետն ու ներկայացուցիչներ, մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, համայնքապետեր և մի շարք այլ պաշտոնյաներ։

Բացման խոսքով հանդես է եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետն ամփոփել է 2019թ․ կատարված աշխատանքները և ներկայացրել 2020թ․ ուղերձները՝ կարևորելով հրդեհների դեմ պայքարը, համայնքների անվտանգության խնդիրը և դպրոցներում քաղպաշտպանության ներմուծումը։

-Հրդեհների դեմ պայքարը 2020թ․ մեր համագործակցության ամենակարևոր կետերից է։ Այստեղ մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարելու։ Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի։ Դպրոցներում քաղաքացիական պաշտպանության և անվտանգության կանոնների, վարքականոնների ներմուծումը պետք է առօրյա բնույթ ունենա։ Ուզում եմ, որ 2020թ․ ռազմավարական մոտեցումներ ունենանք առկա խնդիրների ու հարցերի վերաբերյալ,- ասել է Հայկ Չոբանյանը։

Ավելին՝ http://tavush.mtad.am/news/item/2020/01/30/AIN/ 

Author's cover photo
Ամսաթիվ 30 / Հունվար / 2020 : 13-52
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 24929անգամ
Վերջին լուրեր