30 / Հոկտեմբեր / 2020 : 23-37

Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել ռազմաճակատը. հարավում ունենք դիրքային առավելություն. Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ ոչ երկար հրետանային պատրաստությունից հետո հետեւակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ. «Մեր Զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, հստակ որեւէ բան այս ուղղությամբ նշել այս պահին չեմ կարող»։

Հովհաննիսյանն ասաց, որ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել՝ բավական ինտենսիվ մարտական գործողություններով. «Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ  գրոհիչ խմբեր՝ հրետանու բավականին խիտ կրակի ներքո։ Մեր Զինված ուժերը չեն ընկրկել, այս ուղղությամբ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են։ Շուշիի մերձակա գյուղերի ուղղությամբ զգալի խմբեր են չեզոքացվել, ռազմաբազա է չեզոքացվել։ Մարտերը շարունակվում են»։

Դիտվել է 63144անգամ
Վերջին լուրեր