Մի ասեք, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է, մանավանդ, որ պատերազմները միշտ էլ դաժան և նույնն են լինում. Սենոր Հասրաթյան

Այսօր մենք ապրում ենք 1992-ի հունիս-օգոստոսյան իրականության պայմաններում: Նորից ու նորից հորդորում եմ՝ հիշողությամբ հետ շրջվեք դեպի ոչ հեռավոր անցյալի դժնդակ օրերը, հիշեք այդ շրջանում արած-չարածները և օգտվեք այդ օրերի փորձից:
Մի ասեք, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է, մանավանդ, որ պատերազմները միշտ էլ դաժան և նույնն են լինում...
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն: Ավելին, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում...
Եվ դա իրական է ու, համոզված եմ՝ լինելու է...
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյան