31 / Հոկտեմբեր / 2020 : 10-44

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին․ կան վիրավորներ․ ՊԲ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին:

Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Արցախի ՊԲ

Դիտվել է 151005անգամ
Վերջին լուրեր