Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հոկտեմբեր / 2020 : 11-16

2381 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 89 հազար 813-ի

Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 8013անգամ
Վերջին լուրեր