31 / Հոկտեմբեր / 2020 : 11-47

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, կա 804 վիրավոր

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերհիսար քաղաքը:

Դիտվել է 7866անգամ
Վերջին լուրեր