Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հոկտեմբեր / 2020 : 15-07

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանի պարզաբանումը

Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմ համաձայնագրերին»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա վերաբերում է դիմում ՀԱՊԿ-ին, թե խոսքը միայն երկկողմ ձևաչափի մասին է:

Ավելի վաղ դեսպանը չէր բացառել, որ խորհրդակցություններին կքննարկվի ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հարցը:

Դիտվել է 21992անգամ
Վերջին լուրեր