11 / Ապրիլ / 2020 : 14-04

Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են

Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

«Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ մետալուրգիական ձեռնարկություն կամ առավել ևս պետական մարմին այդ ոլորտում, քանի որ նա չունի բազային գիտելիքներ այդ բնագավառից։ Նա չգիտի ինչ է հանքի երևակումը, հանքանյութի հարստացումը, ֆլոտացիան և այլն, իսկ դա պատկերացրեք կարևոր է։


Հիմա, եթե բժիշկը չի կարող կառավարել մետալուրգիայի ոլորտ, ինչի ա հակառակը մեր երկրում հնարավոր? Ինչու ենք կարծում, որ մետալուրգը կկարողանա արդյունավետ կառավարել առողջապահության բնագավառի մի կարևորագույն պետական կառույց։ Չի կարող երբեք, չի կարող , որովհետև իմքը կարող ա գիտի ինչ բան ա հանքը ու ֆլոտացիան, բայց գաղափար չունի օրինակ վարակների սահմանային և անդրսահմանային հսկողության գործիքակազմի մասին։ Չունի, որովհետև պոլիտեխում դա չեն սովորացնում։


Դրա համար, կամ այդ թվում և դրա համար, ունենք այն ինչ ունենք։


Ու նրանք, ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են։ Կան շատ լավ այս կամ այն ոլորտի մասնագետներ, որոնք նաև տվյալ ոլորտի էֆեկտիվ կառավարիչ են դառնում կառավարման ոլորտի լրացուցիչ կրթություն ստանալով։ Նայեք ովքեր են ԱՄՆ թոփ 10 հիվանդանոցների կառավարիչները և կհասկանաք ինչ եմ ասում։


Քանր դեռ սա չենք հասկացել, ու հատկապես պետական պատասխանատու պաշտոնի նշանակելիս հաշվի չենք առնում, մեր մոտ հայտնի բույսը թարս ա աճելու»։

Սամվել Սողոմոնյան

Դիտվել է 15906անգամ
Վերջին լուրեր