Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2020 : 00-39

Հակառակ Ադրբեջանական ԶՈՒ-ի որոշակի առաջխաղացումներին, հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր ԶՈՒ-ն կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր
 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցը սկսեց սահմանային իրավիճակի ներկայացմամբ։

«Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությւոնները։ Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ։ Մասնավորապես՝ կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում՝ միաժամանակ հետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ։

Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերին հաջողվել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա էլ մարտերը շարունակվում են:  Չնայած ինտենսիվությունը փոքր է, սակայն զորատեսական և զինատեսակային առումով օգտագործվում բավական շատ տեսակի զենքեր ու զորատեսակներ։

Դիտվել է 49750անգամ
Վերջին լուրեր