01 / Նոյեմբեր / 2020 : 10-20

Արցախի Մարտունիի վրա Ադրբեջանը կիրառել է ռազմական ավիացիա. ռմբակոծությունից կան ավերածություններ

Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,-հայտնում է ԱԻ ՊԾ-ն։

Դիտվել է 18201անգամ
Վերջին լուրեր