Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2020 : 20-23

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը: Այս մասին դեսպանատունը հայտարարել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին», - նշված է հայտարարության մեջ։

Դիտվել է 16313անգամ
Վերջին լուրեր