Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2020 : 23-23

«Այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն». Արծրուն Հովհաննիսյան

«Մենք շատ լավ գիտենք պատերազմում թուրքկան կողմի մասնակցության, ներգրավվծության մասին, շատ լավ հասկանում ենք թուրք պաշտոնյաների այցերը Բաքու և հակառակ ուղղությամբ ինչ նշանակություն ու դերակատարություն ունեն»,-տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա պնդեց՝ փաստացի ադրբեջանական զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, գլխավոր շտաբին։

«Այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն։ Դեռ 2020-ի ամառվա գործողություններից հետո, երբ ադրբեջանական բանակը խայտառակ արդյունքներ ունեցավ հուլիսյան կարճաժամկետ մարտերում, Թուրքիան իր ձեռքը վերցրեց Ադրբեջանի զինված ուժերի կառավարումը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ տեխնիկական նորարարական միջոցներն ու դրանց կիրառումը ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ, այն ավելի շատ թուրքական և իսրայելական են։

Ա. Հովհաննիսյանը խոստացավ՝ այդ ուղղությամբ ևս ադրբեջանական բանակի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն անակնկալներ են սպասվում առաջիկայում։

«Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղություններով գործողություններ իրականացնել»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Նա ևս մեկ անգամ հորդորեց՝ հաջողություններից էյֆորիայի մեջ չընկնել, և հակառակը՝ անհաջողությունները ճակատագրական չեն, դրանցից անկում չապրել, խուճապի չմատնվել։

«Պատերազմը ծանր է։ Մեր զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, օր օրի ուժեղանում է, քանի որ մեր զորքը, բանակը, պետությունը, ժողովուրդը կանգնած են ոտքի, մեր սփյուռքն օգնում է մեզ ամեն ինչով, և մենք միանշանակ հաղթելու ենք, ճշմարտությունը մեր կողմն է»,-ճեպազրույցն ամփոփեց նա։

Դիտվել է 162015անգամ
Վերջին լուրեր