02 / Նոյեմբեր / 2020 : 00-00

Հակառակորդը շարունակում է կիրառել սպիտակ ֆոսֆոր․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում այս գիշեր ևս օգտագործել են սպիտակ ֆոսֆորի հիմքով զինատեսակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ տարբեր ուղղություններով է կիրառվել։

«Այո, հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով»,- նշեց Հովհաննիսյանը։

Հարցին, թե կան արդյոք հաշվարկներ՝ ի՞նչ չափի վնաս է կրել Արցախի էկոլոգիական միջավայրը թշնամու կողմից ֆոսֆորային հիմքով զինատեսակների կիրառման հետևանքով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ուսումնասիրվում են։ Քանի որ մարտական գործողությունները շարունակվում են, այս պահին ամփոփիչ բան ասել չեմ կարող»։

Դիտվել է 49051անգամ
Վերջին լուրեր