Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2020 : 14-54

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է. ամուսինն էլ Երեւանում է մեկուսացված

Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար  Ռոբերտ Խաչատրյանը:

«Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի  հիվանդանոցում պառկած  բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ: Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասաց գյուղապետը:

Նա հավելեց, որ կնոջ ընտանիքի անդամները մեկուսացված են, ինքն էլ հրահանգել է գգյուղում բնակիչները մեկուսանան, մինչեւ հասկանան  շփման շրջանակը:

Դիտվել է 6436անգամ
Վերջին լուրեր