11 / Ապրիլ / 2020 : 15-46

Ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանե՛ք․ Սա ի՞նչ է /լուսանկար/

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանն իր էջում գրում է

«Այսքան հակահամաճարակային միջոցառումներն անելը հավասարվում է զրոյի, երբ քաղաքի մի քանի այսպիսի ցանցային սուպերմարկետներում (կարծում եմ պարզ է որի մասին է խոսքը) այս վիճակն է։ Փոքր բակային խանութների գործունեությունն ավելի անվտանգ է, քան այս սուպերմարկետներում։ Կամ եթե փակել չեք կարող, գոնե Ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանե՛ք: Սա ի՞նչ է։

Ոստիկանները փողոցներում անտեղի պտտվում են ու մարդկանց դեմքին նայելով՝ նոր որոշում թուղթ հարցնեն, թե ոչ (այսքան օրվա կարանտինի ընթացքում ինձանից միայն երկու անգամ են թուղթ հարցրել)։ Ու էդ թուղթն ընդհանրապես բանի պետք չի, քանի որ որևիցե կերպ չի կանխում համաճարակի տարածումը, միայն այս նեղ իրավիճակում մարդիկ են անիմաստ տուգանվում։

Մի օր գրել էի վերջին շրջանում ինքնասպանությունների թիվն ավելացել է, մեկն ինձանից ստատիստիկա ուզեց։ Ներողություն, բայց հիմա էլ պիտի ասեմ, այո, թիվն ավելացել է ու ավելանալու է (Կիևյան կամրջի վրա երեկվա ինքնասպանության փորձի դեպքը վկա), եթե մարդիկ այս տեմպերով շարունակեն չաշխատել։
Հ․Գ․ Վարչապետի Live-ը նայել եմ, խնդրում եմ չասել, որ գործունեության որոշ տեսակներ թույլատրվելու են։

Նկարը՝ Գրիգոր Ջանիկյանի էջից»:

 

Աննա Կոստանյան

Դիտվել է 6364անգամ
Վերջին լուրեր