Զոհվել է Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը

Վերջերս Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած գնդապետ Սերգեյ Շաքարյանը զոհվել է։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել` մանրամասներ ներկայացնելով Արցախի նախագահի կողմից «Արցախի հերոս» կոչմանն արժանացած գնդապետի մասին։
«Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ 16-ամյա Սերգեյ Շաքարյանը մարտի դաշտում էր։ Նա ուսումը կիսատ էր թողել ու մարտի դաշտ գնացել»,-նշվում էր տեսանյութում։
Տարիներ անց Շաքարյանը կրկին մարտի դաշտում էր, և իր ղեկավարմամբ թեժ մարտեր էին ընթանում։