02 / Նոյեմբեր / 2020 : 17-06

Զոհվել է Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը

Վերջերս Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած գնդապետ Սերգեյ Շաքարյանը զոհվել է։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել` մանրամասներ ներկայացնելով Արցախի նախագահի կողմից «Արցախի հերոս» կոչմանն արժանացած գնդապետի մասին։ 

«Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ 16-ամյա Սերգեյ Շաքարյանը մարտի դաշտում էր։ Նա ուսումը կիսատ էր թողել ու մարտի դաշտ գնացել»,-նշվում էր տեսանյութում։ 

Տարիներ անց Շաքարյանը կրկին մարտի դաշտում էր, և  իր ղեկավարմամբ թեժ մարտեր էին ընթանում։ 

Դիտվել է 348878անգամ
Վերջին լուրեր