Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Նոյեմբեր / 2020 : 17-57

Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին

Միգուցե գերեվարված զինծառայողների ընտանիքների չափ չենք մտահոգված, բայց պակաս մտահոգված չենք մեր գերիների ճակատագրով ու կուզենայինք ժամ առաջ հասնել նրանց ազատ արձակմանը: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր չէ արդյո՞ք Ադրբեջանում գտնվող մեր գերիներին ավելի շուտ վերադարձնել Հայաստան:

«Դրա համար Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունը, Արցախի հրամանատարությունը հստակ իր համաձայնությունն է տվել հրադադարի վերաբերյալ, զոհերի մարմիններն ու գերիներին փոխանակելու մասով և այլն:

Հիմա մեր դեմ հրեշ է կանգնած, չեն համաձայնվում:

Հավատացեք, մենք ամեն ինչ անում ենք: Մենք մեր զանգերով ռմբակոծում ենք միջազգային կառույցներին, որպեսզի ելք գտնեն ու փոխանակեն: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխանակման»,-ասել է նմա:

Հովհաննիսյանը նշեց, որ մեր լրատվադաշտում մեր գերիների տեսանյութերը պտտեցնում են. «Կարիք չկա մեր գերիների արհեստական սարքած տեքստերը պտտելու: Դրանից որևէ մեկը չի շահում: Ով պետք է իմանա այդ մասին, գիտի, պարտադիր չէ այդ տեսանյութերը պտտել»:

Դիտվել է 76781անգամ
Վերջին լուրեր