Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ

Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Այս մասին նոյեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդի այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալվել են»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում՝ Դավիթ Բեկ համայնքն է ռմբակոծվել և կա մեկ զոհ։